ԱՄՀ-ն Զգալի Չափով Բարելաւած Է ՀՀ Տնտեսական Աճի Կանխատեսումը

Արժոյթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելաւած է ՀՀ տնտեսութեան աճի 2018-ի կանխատեսումը 3.4%-էն մինչեւ 6%: Այս մասին, ըստ PanArmenian.net-ի, նշուած է ԱՄՀ համաշխարհային տնտեսութեան (Challenges to Steady Growth) Հոկտեմբեր ամսուան տեսութեան մէջ:

ԱՄՀ-ն նաեւ 3.5%-4.8%-ի հասցուցած է 2019-ի ՀՆԱ (համախառն ներքին արդիւնք) աճի կանխատեսումը: ՀՆԱ աճը 2018-ին կը կանխատեսուի 3% մակարդակի վրայ, իսկ 2019-ին՝ 4.4%:

ԱՄՀ-ն բարելաւած է նաեւ 2018-ի տնտեսական աճի կանխատեսումը ընդհանուր առմամբ ԱՊՀ համար՝ 2.2%-էն մինչեւ 2.3%: Ամենամեծ աճը տարածաշրջանին մէջ ԱՄՀ-ն կը կանխատեսէ Թուրքմենիստանի մէջ՝ 6.2%, ամենացածը Ազրպէյճանի՝ 1.3%:

ՀՀ պիւտճէով տնտեսական աճը 2018-ի արդիւնքով նախատեսուած էր 4,5%–ի չափով: Մասնաւորապէս՝ կը կանխատեսուէր` արդիւնաբերութեան մէջ՝ 6,5 տոկոս աճ, գիւղատնտեսութեան ոլորտին մէջ` 4 տոկոս աճ:

Նախապէս Ասիական զարգացման դրամատունը (ԱԶԴ) վերանայած է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2018-ի համար՝ զայն 4%-էն հասցնելով 5.3%-ի: Այդ մասին նշուած է դրամատան 2018-ի Ասիոյ զարգացման վերաբերեալ նոր տեսութեան մէջ: Բացի այդ՝ ԱԶԴ-ն բարձրացուցած է նաեւ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը 2019-ի համար՝ 4.2%-էն մինչեւ 4.5%:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *