ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ տեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *