Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ – ում. ՔԿԾ պարզաբանումը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել  ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի գտվելու վայրի վերաբերյալ:

 «Արմենպրես»-ին փոխանցմամբ,  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պարզաբանման մեջ ասվում է. 

 «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը»:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *