Լիբանանում հացահատիկի պաշարները սպառվում են

Լիբանանում հացահատիկի պաշարները, որի մայրաքաղաքում օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել, մեկ ամսից Էլ պակաս կբավականացնեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհմեին:

Նրա խոսքով՝ Լիբանանում հացահատիկը մնացել է «մեկ ամիսից Էլ պակաս ժամանակի համար»: Այդ պատճառով, ինչպես նշել Է Նեհմեն, իշխանությունները պարենի այլընտրական պահեստարաններ են փնտրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *