Բեյրութում 300 հազար մարդ մնացել է առանց առանց տանիքի, պայթյունից վնասը գնահատվում Է 3 մլրդ դոլար

Հզորագույն պայթյունը, որը մեկ օր առաջ տեղի Է ունեցել Բեյրութում, վնասներ Է հասցրել քաղաքային տարածքի շենքերի կեսին: Այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել Է Լիբանանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Մարվան Աբուդը: Արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, նա նաեւ ասել Է, որ 300 հազար քաղաքաբնակ մնացել է առանց տանիքի, իսկ պայթյունից վնասը գնահատվում Է 3 մլրդ դոլար:

Պայթյունի ուժն այնպիսին էր, որ դրա ալիքն զգացել են նույնիսկ Կիպրոսում, որը գտնվում Է Լիբանանի մայրաքաղաքից ավելի քան 200 կիլոմետր հեռավորությամբ: Տվյալներ են ստացել ավելի քան հարյուր զոհերի եւ 4 հազարից ավելի վիրավորների մասին: Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան: Այն մաքսային ծառայությունների կողմից բռնագրավվել էր 2014 թվականին: Լիբանանի ներքին գործերի նախարար Ռայյա ալ-Հասանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում նույնպես հայտարարել էր սելիտրայի պայթյունի մասին:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *