Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհ Է դարձել ավելի քան 100 մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-ին այս տվյալները հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբանանի Կարմիր Խաչի ընկերությունը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տուժածների թիվը գերազանցել Է 4 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
