Իսպանիայում ավելի քան 1 միլիոն մարդ առանց աշխատանքի Է մնացել ապրիլից հունիս ընկած ժամանակաշրջանում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Վիճակագրության ազգային ինստիտուտի կողմից ակտիվ բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք հուլիսի 28-ին տարածել Է Իսպանիայի ազգային հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Ըստ այդ տվյալների, Իսպանիայում համաճարակաբանական բարդությունից ավելի շատ տուժել Է ծառայությունների սեկտորը, նաեւ կրճատվել Է աշխատանքի տեղավորված կանանց թիվը: Հատկապես գործազրկության հետ կապված դժվարին իրադրություն Է ստեղծվում այժմ Կատալոնիայում, Մադրիդում, Անդալուսիայում եւ Կաստիլիե-Լա-Մանչում:
COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել Է վարակման գրեթե 326 հազար դեպք, 28,5 հազար պացիենտ մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: