Իտալացի պատգամավորն իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին

Իտալիացի պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների համատեքստում:  Այս մասին Չենտեմերոն գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Հուսով եմ, որ խաղաղությունը և մարդկային կյանքի պահպանումը կգերակայեն դաժանության և բռնության նկատմամբ»,- գրել է պատգամավորը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *