ՖԻՖԱՆ-ն առաջարկում է չեղարկել հունիսին կայանալիք խաղերը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, առաջարկել է հետաձգել հունիս ամսին կայանալիք միջազգային հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: ՖԻՖԱ-ի՝ կորոնավիրուսի համաճարակի ուսումնասիրման խումբը հերթական քննարկումից հետո եկել է եզրակահանգման, որ հունիսին կայանալիք կանանց և տղամարդկանց ֆուտբոլային հանդիպումները պետք է չեղարկել:

Հնարավոր է նաև, որ փոփոխության ենթարկվի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը:

Ավելի վաղ` հունիսյան խաղերը չեղարկել էր ՈՒԵՖԱ-ն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *