Ջոնսոնն առաջարկել Է վերանայել ահաբեկչության համար դատապարտվածների վաղաժամկետ ազատումը

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն այն կարծիքին Է, որ եկել Է ժամանակը՝ վերանայելու ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար դատապարտվածներին վաղաժամկետ ազատելու ընթացակարգը: Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 3-ին՝ մեկնաբանելով Լոնդոնի հարավում նախօրյակին իրականացված ահաբեկչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք աշխատում ենք օրենքների վրա, որպեսզի կանգնեցնենք ավտոմատ կերպով վաղաժամկետ ազատելու համակարգի գործողությունը,- Ջոնսոնի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:-Եկել Է ժամանակը միջոցներ ձեռնարկելու այն բանի ապահովման համար, որ մարդիկ (որոնք մասնակից են նմանօրինակ հանցագործություններին) ավտոմատ կերպով վաղաժամկետ ազատվելու իրավունք չստանան»:

Լոնդոնի Սթրեթեմի շրջանում փետրվարի 2-ին մի տղամարդ, որը չի կրել ահաբեկչության համար լրիվ պատժաժամկետը, կրծքին պայթուցիկ սարքի մուլյաժ ամրացված, դանակով հարձակվել Է անցորդների վրա՝ վիրավորելով երկու մարդու:

Զինված ոստիկանները, որոնք մասնակցել Էին հակաահաբեկչական հետախուզական գործողությանը եւ հետեւում Էին կասկածյալին, տեղում գնդակահարել են չարագործին: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: ԶԼՄ-ների տվյալներով՝ ԻՊ-ն հայտարարել Է, որ հարձակումը կատարած մարդը «իր մարտիկներից մեկն Է»: Ներկայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Մեծ Բրիտանիայում գնահատվում Է որպես «լուրջ»: Դա նշանակում Է, որ ահաբեկչական հարձակումների ռիսկը երկրում պահպանվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *