Եվրամիության խորհուրդը հաստատել Է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ Բրյուսելի կողմից լիովին ավարտելով գործարքի վավերացման գործընթացը: Այդ մասին ասված Է խորհրդի՝ հունվարի 30-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպիսով, Մեծ Բրիտանիան կկարողանա հունվարի 31-ի կեսգիշերին լքել Եվրամիությունը, որում կմնա 27 անդամ երկիր:
Փետրվարի 1-ից Բրյուսելը եւ Լոնդոնը կկարողանան սկսել նոր հարաբերությունների կառուցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
