Զայեդի կայունության 2021թ. մրցանակը հայտարարում է մասնակցության հայտերի ընդունման մասին, որի վերջնաժամկետը 2020թ. մայիսի 21-ն է: Հաղթողների անունները հայտնի կդառնան 2021թ. հունվարին կայանալիք «Աբու Դաբիի կայունության շաբաթ» ֆորումի ընթացում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, մրցանակը կազմում է 3 միլիոն դոլար: Մրցանակի անվանակարգերն ընդգրկում են հետևյալ ոլորտները` առողջապահություն, էներգետիկա, սնունդ, ջուր, համաշխարհային ավագ դպրոցներ:
Հատկանշական է, որ նախորդ 12 տարիների ընթացքում մրցանակակիրների նվաճումները դրականորեն են ազդել աշխարհում շուրջ 335 մարդու կյանքի վրա: Մրցանակակիրների թիվը հասել է 86-ի: