Հռոմի Տրեւիի շատրվանը կունենա արգելապատնեշ, որը թույլ կտա այն պաշտպանել բարբարոսներից ու խուլիգաններից: Այդ մասին հայտարարել Է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Վիրջինյա Ռաջին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խոսքն այնպիսի արգելապատի մասին Է, որը նման Է Հռոմի բազմաթիվ այլ շատրվանների շուրջը տեղադրվածներին՝ Պյացցա-Մատեիի Կրիաների շատրվանից մինչեւ Չորս գետերի շատրվանը Պյացա Նավոնայում»,- գրել Է նա Facebook-ում: Ռաջին գրառմանը կից զետեղել Է Կրիաների շատրվանի լուսանկարը, որի գավաթը շրջապատված Է կես մետր բարձրությամբ մետաղե ձեւավոր վանդակով:
«Այդ որոշումը չի փակի Տրեւիի շատրվանի տեսարանը եւ թույլ կտա նետել մետաղադրամներ՝ ավանդական արարողություն «բոլոր նրանց համար, ովքեր այցելում են մեր քաղաք»,-հայտարարել Է Հռոմի քաղաքագլուխը:
Նրա խոսքով՝ Հավերժական քաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկի շուրջը տեղադրվելիք արգելապատը ոստիկանության պարեկներին հնարավորություն կտա ավելի շատ ուշադրություն դարձնել կարգի պահպանմանը շատրվանի հարակից ամբողջ հրապարակում, որը հունվարի 1-ից մյուս խոշոր տեսարժան վայրերի հետ միասին ազատել են հուշանվերների վաճառասեղաններից:
Այս կերպ Հռոմի իշխանությունները մտադիր են պայքարել անօրինական առեւտրականների դեմ եւ ապահովել զբոսաշրջիկներին գրավող ամենահայտնի վայրերի լիարժեք տեսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
