Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց Է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում քննարկել Է Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի աղետի հետ կապված իրադրությունը: Այդ մասին հայտնել Է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց Է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը զանգահարել Էր՝ քննարկելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի ողբերգությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Երկու երկրների ղեկավարները ցավակցություն են հայտնել ավիաաղետի հետեւանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Նրանք համաձայնել են սերտորեն համագործակցել, որպեսզի աղետի պատճառների պարզման մանրակրկիտ հետաքննություն ապահովվի: Վարչապետը նաեւ հայտնել Է, որ Կանադան պատրաստ Է փորձագիտական օգնություն տրամադրել հետաքննության անցկացման գործում»,- հավելել են մամուլի ծառայությունում: Ավելի վաղ Թրյուդոն հայտարարել Է, որ Օտտավան տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ կանադական հատուկ ծառայություններից, ստացել Է տեղեկատվություն , որի համաձայն հանրանավը խոցվել Է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով: Ընդսմին նա ընդգծել Է, որ Իրանը կարող Էր մարդատար հանրանավը խոցել ոչ կանխամտածված: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: