NordWind-ի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ Է ստացել Անթալիայում արտակարգ վայրԷջք կատարելիս

Ռուսաստանի Nordwind Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը, որը թռչում Էր Մոսկվայից, հունվարի 10-ին կոշտ վայրԷջք Է կատարել Անթալիայում: Այդ մասին հայտնել Է թուրքական Airporthaber պորտալը, որը հետեւում Է քաղաքացական ավիացիայի ոլորտի իրադարձություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ A321-200 ինքնաթիռի օդաչուներն արտակարգ վայրԷջք են խնդրել Անթալիայում օդանավի ծխոտման պատճառով: ՎայրԷջքի ժամանակ ինքնաթիռի շասսիներից մեկը հարվածից դեֆորմացրել Է ֆյուզելաժը: Պորտալը հրապարակել Է վնասված մասի լուսանկարը, որտեղ երեւում են դեֆորմացիան եւ օդանավի վնասված երեսվածքը:

Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *