Պուտինը եւ Էրդողանը բանակցություններ են վարել Ստամբուլում

 Ստամբուլում կայացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տեւել են մեկուկես ժամից փոքր-ինչ ավելի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Երկու երկրների ղեկավարների հանդիպումն սկսվել Է տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին եւ ավարտվել 15:00-ից փոքր-ինչ ուշ: Բանակցություններն անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը, ներառյալ Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը, Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների սրվելը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *