Թրամփը հայտարարություն կանի Իրանի հրթիռային հարվածների կապակցությամբ

 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ ամերիկյան օբյեկտներին Իրանի հարվածների վերաբերյալ հայտարարություն կանի տեղական ժամանակով հունվարի 8-ի առավոտյան: Համապատասխան գրությունը հունվարի 7-ի երեկոյան նա զետեղել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամեն ինչ լա՛վ Է: Իրանը հրթիռներ Է արձակել Իրաքում երկու ռազմակայանի վրա, այժմ կատարվում Է այն բանի գնահատումը, թե կան արդյոք տուժածներ եւ վնասներ,- նշել Է Թրամփը:- Ամեն ինչ նորմա՛լ Է: Ես հայտարարություն կանեմ չորեքշաբթի առավոտյան»:

Ինչպես հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանն Իրաքում հրթիռային հարված Է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Նրա շարադրած տեղեկատվության համաձայն՝ հրթիռակոծման են ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը եւ Էրբիլի օդանավակայանը: Ըստ որում օգտագործվել Է երկու տասնյակից ավելի հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *