Ջակարտայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 53 մարդ զոհվել

 Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 53 մարդ զոհվել է և մեկն անհետ կորել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի Աղետների կառավարման ազգային գործակալությունը:

Ջակարտայում հորդառատ անձրևները սկսվել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ից: Ուժեղ տեղումների հետևանքով քաղաքի կեսը ջրի տակ է անցել: Գործակալության տվյալներով՝ անօթևան է մնացել ավելի քան 173 հազար մարդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *