Նախօրեին ավելի քան 350 փախստական վերադարձել է Սիրիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պատերազմող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնը հաղորդում է, որ Սիրիա վերադարձել են Լիբանանից, Հորդանանից: Կենտրոնի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում ականզերծել են նաև 1,8 հա տարածք:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականին հայտարարվեց Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Ներկայում առաջին պլան է մղվում քաղաքական ճանապարհով կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաև փախստականների վերադարձը: