Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդն այցելել է Պոլսո պատրիարքական տեղապահին

     Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան և հանդիպել պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:

     Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը կաթոլիկ համայնքի անունից շնորհավորել է Բեչքյանին պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:

     Կողմերը մտքեր են փոխանակել եկեղեցուն հուզող խնդիրների շուրջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *