Էդուարդո Էռնեկյանն ապագան հայրենիքում կերտելու կոչ է անում

     Արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը  «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը համարում է ներդրում ապագայի, երեխաների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանրակրթական դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը լրագրողների հետ զրույցում արգենտինահայ բարերարն ասաց, որ շատ է հավանել դպրոցը: «Ես շատ ուրախ եմ, ամեն ինչ այստեղ գեղեցիկ է եւ ուժեղ, ապագայի տեսլականով է կառուցված»,-ասաց նա:

     Էռնեկյանի խոսքով` մանր քայլերով ապագան պետք է կերտել հայրենիքում: «Այստեղ մենք պետք է ներդնենք մեր սփյուռքի ջանքերը, քանի որ ապագան այստեղ է եւ դա նաեւ իմ նպատակն է»,-հավելեց  բարերարը:

     «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը հիմնադրվել է  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից եւ Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ` 2009 թվականի սեպտեմբերի 1-ին ` Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հենքի վրա:

     Դպրոցում գործում է 32 դասարան` 1-12 դասարանի 471 աշակերտներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *