Հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը պարգևատրվել է Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը սպորտում ունեցած ավանդի և մարզական բարձր նվաճումների համար Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է հատուկ մրցանակով:
Անվանի մարզիկը որպես պատվավոր հյուր ներկա է գտնվել Աթենքում կայացած ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը: