Ազատ ոճային հայ ըմբիշներն աշխարհի առաջնությունում անհաջող մեկնարկ են ունեցել

      Աթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում մեկնարկել են ազատոճայինները։ 50-58-69-85 կգ քաշային կարգերում մեր ըմբիշներն անհաջող են հանդես եկել։

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:  Գենիկ Ասատրյանը (50 կգ) որակավորման փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ակբար Կուրբանովին։ Սերոբ Սերոբյանը (58 կգ) նույնպես պարտվել է իր առաջին գոտեմարտում՝ որակավորման փուլում զիջելով ղրղզ Տալգատ Տինչտինբեկովին։

       Դավիթ Գեւորգյանը (69 կգ) 1/8 եզրափակչում փայլուն հաղթանակ է տարել վրացի Բագրատի Գագնիձեի նկատմամբ, սակայն, քառորդ եզրափակչում տանուլ է տվել իրանցի Մոհամադ Նոխոդիլարիմիին եւ դուրս մնացել հետագա պայքարից։ Կամո Հակոբջանյանը (85 կգ) որակավորման փուլում առավելության է հասել հույն Ստիլիանոս Ստամատիսի նկատմամբ, բայց հաջորդ գոտեմարտում պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդեպ Մանին։

       Սեպտեմբերի 9-ին գորգ կմտնի Հայաստանի եւս հինգ ներկայացուցիչ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *