Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ուժերը կչափի խառը մենամարտերում (MMA):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում Ռիզվան Մագոմեդովի գրառումն է տարածել Հարությունյանը: «Կցանկանայի կիսվել հետաքրքիր նորությամբ: Բոլորին հայտնի հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ճանապարհ է սկսում: Կասկածներ չունեմ, որ նա մեծ բարձրունքների կհասնի այս մարզաձևում: Մենք արդեն համագործակցության պայմանավորվածություն ունենք և ջանք չենք խնայի բարձր նպատակների հասնելու համար»,- «Ինստագրամ»-ի իր էջում կիսվել է Ռիզվան Մագոմեդովը: Ի պատասխան երկրպագուների հարցերին՝ Միհրանն «Ինստագրամ»-ում փաստել է, որ չի հեռանում ըմբշամարտից և մասնակցելու է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերին:
Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո երկու անգամ վիրահատության է ենթարկվել Գերմանիայում և Լեհաստանում: