Թունավոր ծխի ամպի տարածման պատճառով Մադրիդի շրջանի շուրջ 35 հազար բնակիչներ զգուշացվել են չլքել իրենց տները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է El Pais-ը:
Ամպի առաջացման պատճառ է հանդիսացել Ֆուենլաբրադա քաղաքի արտադրամասում բռնկված հրդեհը, որի արդյունքում մեկ մարդ տուժել է: