Արցախի ու Սիւնիքի Եկեղեցիներու Խորհրդային Գորգերը Շուտով Պիտի Փոխարինուին Ազգայինով

Հայկական գորգագործութիւնը կը վերադառնայ եկեղեցիներ: Նախ Արցախի, ապա Սիւնիքի եկեղեցիներու խորհրդային արհեստագիտական գորգերը շուտով պիտի փոխարինուին ազգային գորգերով:
Բարերարը, որ գաղափարին հեղինակն է ու ֆինանսաւորողը, առայժմ կը ցանկայ անանուն մնալ, կը հաղորդէ «Armeniatv.am»:
Կը նշուի, որ Մէգերեան կարպետի գործարանին մէջ առայժմ կը գործուի 5 գորգ` 3-ը Գանձասարի եկեղեցւոյ համար, երկուքը` Արցախի նախագահական նստավայրի: Գծագիրները պատրաստ են նաեւ Ղազանչեցոցի, Ամարասի, Դադիվանքի եկեղեցիներուն համար: Բոլորն ալ եզակի են իրենց տեսակին մէջ: Նախշազարդերու նոր յօրինուածքով ու նոյնիսկ աւանդական գորգէն խիստ տարբեր նոր կառուցուածքով:
Աղբիւրին հաղորդմամբ, Գանձասարի եկեղեցւոյ ուղեգորգը, խորանի, նախախորանի գորգերը, Արցախի նախագահի նստավայրի աշխատասենեակի ու նախասրահի գորգերը պատրաստ են ուղարկուելու Արցախ:
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

