Մահացած է Բեմադրիչ Ռուբէն Գէորգեանցը

72 տարեկանին մահացած է բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արուեստագէտ Ռուբէն Գէորգեանց:
ՀՀ մշակոյթի նախարարութենէն կը յայտնեն, որ Ռուբէն Գէորգեանցի մահուան առիթով կը ստեղծուի թաղման կառավարական յանձնաժողով:
Ռուբէն Գէորգեանց ծնած է 1945-ի Նոյեմբեր 30-ին, Երեւան: 1968-ին աւարտած է Երեւանի գեղարուեստաթատերական հիմնարկի բեմադրութեան բաժանմունքը` Վարդան Աճէմեանի արուեստանոցը: 1971-ին աշխատած է Երեւանի վաւերագրական ֆիլմերու սթուտիոյ մէջ` իբրեւ բեմադրիչ: 1982-89-ներուն եղած է «Հայֆիլմ» կինոսթուտիոյ վաւերագրական ֆիլմերու ստեղծագործական միաւորման գեղարուեստական ղեկավարը: 1989-էն եղած է փաստավաւերագրական ֆիլմերու «Հայկ» կինոսթուտիոյի տնօրէնն ու գեղարուեստական ղեկավարը: 1995-1998-ներուն դասաւանդած է Երեւանի Խ.Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանին մէջ: 1998-ին դասաւանդած է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական հիմնարկին մէջ (2003-էն` փրոֆեսոր):
Նկարահանած է շուրջ 70 ֆիլմ` «Ներսիսեանցիները» (1968թ.), «Մի լուսանկարի հետքերով» (1970թ.), «Ներշնչանք» (1972թ.), «Ամենալաւ մարդը» («Վերադարձի ուղին» վէպ, 1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Գիշերուայ մէջ առկայծող կրակը» (1983թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Կղզիներ» (1987թ.), «Սպիտակ ոսկոր» (1988թ.), «Ռեքվիեմ» (1989թ.), «Քոյրիկը Լոս Անճելըսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Փարաջանով` վերջին կոլաժ» (1995թ.), «Մեր Կոմանդոսը» (2000թ.), «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), «Հրաշագործի աշունը» (2008թ.) եւ այլն:
Մասնակցած է բազմաթիւ հայկական եւ միջազգային կինոփառատօներու եւ արժանացած 21 վկայականի եւ մրցանակներու, որոնցմէ 6-ը` գլխաւոր: Հեղինակած է 3 գիրք` «Անձրեւների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկայ»: Նկարահանուած է «Վրիժառու» (2008թ.) ֆիլմին մէջ:
1981-ին արժանացած է Օպերհաուզընի կինոփառատօնի գլխաւոր մրցանակին` «Բարի հետք» ֆիլմին համար: 2002-էն Հեռուստատեսութեան եւ ռատիոյի միջազգային ակադեմիոյ ակադեմիկոս էր, 2004-էն` Կինոյի եւ հեռուստատեսութեան ազգային ակադեմիոյ նախագահը, 2005-էն` Հայաստանի կինեմատոգրաֆիստներու միութեան նախագահը: 1982-ին արժանացած է Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչի, 2006-ին` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

