Գաբրիէլ Կարսիա Մարգեսը իր եւ իր կեանքի մասին
26.06.2020 10:15

Ծնուած՝ 1927-ին, Գոլոմպիա,
Մահը՝ 2014-ին, Մեքսիքօ
- 15 տարեկանում հասկացայ մայրերը ամենագիտունն են աշխարհում, իսկ հայրերը՝ երբեմն:
- 20 տարեկանում հասկացայ՝ ապօրինի գործը ինչքան էլ վարպետօրէն կատարուի, չունի օգուտ։
- 25 տարեկանում հասկացայ նորածին երեխան մօրը զրկում է առաւօտեան հանգստանալուց, իսկ հօրը՝ գիշերը քնելուց:
- 30 տարեկանում հասկացայ տղամարդը գրաւիչ է իր հզօրութեամբ, իսկ կինը հզօր է իր գրաւչութեամբ։
- 35 տարեկանում հասկացայ՝ մարդ իր ապագան չի ժառանգում. ապագան կերտում է ինքը՝ մարդը:
- 40 տարեկանում հասկացայ բախտաւոր լինելու գաղտնիքը իրականացրած գործերի մէջ չէ։ Բախտաւոր ես, եթէ սիրում ես այն աշխատանքը, որ կատարում ես։
- 45 տարեկանում հասկացայ, որ մարդու կեանքում պատահածները, նրա կեանքի քիչ բաժինն են։ Կեանքի հիմնական մասը՝ մեր հակազդեցութիւններն ու նախաձեռնութիւններն են այդ պատահածների նկատմամբ։
- 50 տարեկանում հասկացայ՝ մարդու ամենալաւ ընկերը գիրքն է։ Ամենավատ թշնամին՝ կոյր մոլեռանդութիւնը:
- 55 տարեկանում հասկացայ փոքր որոշումները կայացնում են խելքով։ Մեծ որոշումները՝ սրտով:
- 60 տարեկանում հասկացայ՝ առանց սիրոյ հնարաւոր է զոհաբերել, բայց առանց զոհաբերութեան չի կարելի սիրել:
- 65 տարեկանում հասկացայ երկար կեանք ունենալու համար, պիտի սնուել հարկ եղած ուտելիքով։ Իսկ յետոյ պիտի ուտես այն՝ ինչ ուզում ես։
- 70 տարեկանում հասկացայ մեր կեանքը լաւ օրէնքներով չի պայմանաւորուած։ Կեանքը՝ վատ օրէնքների հետ եւ ներքոյ՝ ճիշտ գոյակցութիւնն է:
- 75 տարեկանում հասկացայ ամեն մարդ շարունակում է առաջանալ եւ կատարելագործուել մինչեւ այն ժամանակ, երբ նկատում է, որ ինքը դեռ կատարեալ չէ։ Իսկ երբ նկատեց, որ դարձել է հասուն ու անթերի, ապա սկիզբ է առնում գահավիժումը։
- 80 տարեկանում հասկացայ, որ սիրելն ու սիրուելը կեանքի ամենահաճելի բաներն են:
- 85 տարեկանում հասկացայ կեանքը գեղեցիկ է:
Թարգմանեց՝ Ռ.Օ.
Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

