• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ՎԱՆՕ ՍԻՐԱԴԵՂԵԱՆԸ 72 ՏԱՐԵԿԱՆ

22.11.2018   02:15

        ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայաստանի Հանրապետութեան հիմնադիրներից, Հայոց Համազգային Շարժման վարչութեան նախագահ, ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վանօ Սիրադեղեանը ծնուել է 1946 թուականի Նոյեմբերի 13-ին։ Նա այժմ 72 տարեկան է։

        Վանօ Սիրադեղեանը պետական այր լինելուց բացի գրող ու հրապարակագիր է։ Թէպէտ 2000 թուականի Ապրիլից նա աքսորեալ ու վտարանդի է, այդուհանդերձ նրա յօդուածները տպագրուել են Նիկոլ Փաշինեանի «Ժամանակ» պարբերականում այլ անուն ազգանունով։

        Վանօ Սիրադեղեանի մասին արուել են դրական ու բացասական դատողութիւններ, ահա թէ ինչու անհրաժեշտ է առաջին պատեհ պայմաններում կատարուի արդար դատաքննութիւն, դատավարութիւն բացառիկ դատաւորների միջոցով, որով հանրութեանը պարզուի Հայաստանի Հանրապետութեան կերտման պատմութեան գործունեայ դէմքերից մէկի իսկութիւնը։

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր