• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

ԼԻՆԵՆՔ ԶԳՕՆ

02.11.2018   00:42

 ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Յարգարժան հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետութեան ներկայ, ընթացիկ իրադարձութիւններն ամբողջովին գրաւել են համայն հայութեան ուշքն ու միտքը։ Այսպիսի մեծ հետաքրքրասիրութիւն պատահեց 1991 թուականին։

       Երբ Խորհրդային Միութիւնը վերացաւ քաղաքական ասպարէզից  «Միութենական Հանրապետութիւններին» տրուեց անկախ ածական, որն յարիր չէ դրանց ոչ մէկին, որովհետև անցեալ քառորդ դարում տեղի են ունեցել նախապէս նշանակուած կապալառուների հերթական պաշտօնավարում, որը շարունակւում է տակաւին։       

       Յայտնի ասացուածք կայ, թէ ներկան անցեալի շարունակութիւնն է։ Դա յուշում է մեզ, որ նորանոր ու յաջող գործունէութիւն ծաւալելու համար Հայաստանի Հանրապետութիւնում պէտք է լրջօրէն ուսումնասիրել անցեալ վերջին քառորդ դարը։ 

       Կայ մի ցաւալի ճշմարտութիւն. եկէք ազգովի ընդունենք ու հաւատանք այն։ Հայն ու Հայաստանն ունին բազում և փորձառու ներքին և արտաքին թշնամիներ, իսկ քանի՞ բարեկամ կարելի է հաշուել։

       Հետևապէս ներկայ աշխարհաքաղաքական պայմաններում մեզ և մեր հողերի շահագործումը հանդիսանում է ռազմավարական քաղաքականութիւն։

       Դժբախտաբար հայերն առհասարակ ակնածում, երբեմն քծնում են այլոց, իսկ չեն համակրում իւրայիններին։ Ահա թէ ինչու ենք կարևոր ու ճակատագրական համարում աշխարհաքաղաքական գնահատականները։

       Իրապաշտական մօտեցումը թելադրում է այսուհետև լինել շրջահայեաց, ունենալ պաշտպանական դիրք, և չլինել միամիտ, այն ինչ եղել ենք ցայսօր։

 

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր