Հայկական Ինքնության Վերադարձը

*ՆՎԱՐԴ ՎԱՀԱՆ*
Բրիտանական թանգարանի զարդը համարվող ամենահին քարտեզի վրա նշված ժամանակի «պետական միավորներից» մնացել է միայն Հայաստանը: Տեսնես սրանից 200, իսկ 2000 տարի հետո ի՞նչ կլինի: Հայաստանը դժվար է համարել դասական պետություն, որի մշակութային նորմավորումները ընթանում են աշխարհագրական միասնական արեալում ապրող մարդկանց կողմից: Հայերի միայն 33 տոկոսն է ապրում սեփական հայրենիքում: Ավելին, տնային տնտեսությունների մոտավորապես մեկ-երրորդը ղեկավարվում է կանանց կողմից, ինչը նաև մատնանշում է հայ տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու օրինաչափությունը: Բնականաբար նրանց ճնշող մեծամասնությունը մեկնում է Ռուսաստան: Վերջապես, հաշվի առնելով ձևավորված աշխարհագրական սահմանափակ ու ռեսուրսներով սակավաթիվ տարածքը, սոցիալ-տնտեսական իրավիճակն ու քաղաքական-համակարգային ճգնաժամը, շատերը հնարավորության դեպքում բաց չէին թողնի երկրից մեկնելու տարբերակը` հիմնական ուղղությունն իրենց համար սահմանելով Ռուսաստանը, քանի որ առկա է, թե լեզվի իմացությունը, թե մատչելի աշխարհագրական դիրքը, թե ծանոթ-բարեկամ-ընկերների ցանցերը: Գնահատված 10 մլն հայերի 22 տոկոսը, իսկ Արևելյան Եվրոպայի երկրներում ապրող հայերի
71 տոկոսը բնակվում է Ռուսաստանում: Այդ երկրում ապրող ու սեփական ինքնությունը վերաիմաստավորող հայերի նորմավորումները անխուսափելիորեն վերաձևակերպելու են հավաքական հայկական ինքնության մեխանիկան, սակայն հուսանք, որ այն ուծացման կամ այլակերպման բանաձևով չի պատուհասի հայերիս: Եթե հայկական նոր պետականությունը չմտածի հայերի ինքնության նորմավորման մասին, Ռուսաստանում տարեց տարի մեծացող ու վերաձևակերպվող հայկական հավաքականությունն իր ուծացման անխուսափելի ընթացքով ամենայն հավանականությամբ նաև կկլանի Հայաստանի Երրորդ Հանրապետությանը:
Ռուսաստանի հայերին «Հայկական աշխարհում» հակակշռող միակ հավաքականությունը բնակվում է ՀՀ-ում, սակայն դժվար չէ տեսնել, թե ինչպես Ռուսաստանը ռեսուրսային կախվածության մեջ դնելով, փորձում է միասնականացնել հաղորդակցության տարածքը: Նման դեպքերում բնականաբար առաջին հերթին զոհասեղանին դնում են ազգային դրամական միավորն ու լեզուն` երկուսն էլ ազգային ինքնատիպության սիմվոլներ են, որոնցով ապահովվում է այդ հավաքականության հաղորդակցությունն ու արժևորումը: Հետևաբար, ՀՀ-ն իր աշխարհագրական սահմանափակությամբ Ռուսաստանից ռեսուրսային կախվածության մեջ ընկնելով, չի կարող հավասարազոր հակակշիռ առաջարկել Ռուսաստանի հայկական ինքնությանը, քանի որ հայաստանի 33 տոկոս կազմող ինքնությունը սիմվոլիկ անհավասար փոխկապակցվածություն ունի Ռուսաստանի հայկական ինքնությունից, հետևաբար նաև Ռուսաստանից, իսկ Հյուսիսային Ամերիկայի ու Արևմտյան Եվրոպայի հայկական ինքնությունները չեն կարող հակակշռել արևելյան եվրոպական ուղղափառ հենքի վրա զարգացող, բուն հայկական ինքնությանը պատմությամբ ավելի մոտ կանգնած ռուսական տարբերակին:
Այդ դեպքում որտե՞ղ պիտի ման գանք մեր փրկության բանալին, երբ ձգողականության կենտրոնում կհայտնվի բուն հայկական իքնությունն` ապահովելով ուծացման վտանգի առջև կանգնածների ինքնության հզորացումն ու «Հայկական աշխարհի» փոխակերպումը «Pax Armenica»-ի: Հավանաբար մեր բուն հայրենիքում պիտի որոնենք մեր շարունակականության բանալին, որին պայմանականորեն կարելի է անվանել Դինք: Հունվարի 19-ին 20000 ակտիվ քաղաքացիներ ու գործիչներ վանկարկում էին. «Մենք բոլորս հայ ենք»: Իր քաղաքացիական դիրքորոշման և ինքնության միատեղմամբ Հրանտ Դինքը հնարավոր դարձրեց հայկական ինքնության ընդհատված բանաձևման ու դրա միջոցով նաև սեփական պատմության ամոթից ինքնամաքրվելու թուրքերի փորձերի մեկնարկը: Հայաստանում «Դինքի» բանալուն համարժեք բանալի կարող է հանդիսանալ Հայ Դատի ու ազգայնականության վերաիմաստավորումը, երբ պահանջատիրության մեխը կդառնա «Թուրքիայի քաղաքացու հիշողության իրավունքի»` պատմական ժառանգության պաշտպանությունը և ամենահամեստ գնահատականներով 1080000 հայերի փոխաբերական «վերադարձը» սեփական արմատներին դիտրակվի որպես հիմնական պահանջ: Այդ դեպքում ռուսահայ ուծացող համայնքի ու իր հետևից անդունդը տանող հայկական չակերտավոր աշխարհին կփոխարինի հայկական ցանցը, որի հիմնական սահմանված կանոնը կլինի «հայկական ինքնության նվազագույն` անհրաժեշտ ու առավելագույն` բավարար» պայմանները` առավելագույն պահանջում պարտադիր ամրագրված երկու նվազագույն հաստատուններով` ուղղափառ կրոնով ու հայոց լեզվով:
www.genderised.wordpress.com
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

