• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Յայտարարութիւն

22.04.2020   08:34

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաեւ հոգեւորականութեանը՝ ընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունէութեան վերաբերեալ։

Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստւում է աղօթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի առջեւ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրուած գնահատականներին ու արտայայտուած տեսակէտներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։

Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակի օրուայ նախաշեմին Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական յորդորն է՝ զերծ մնալ հակառակութիւններից ու շահարկումներից եւ սիրոյ, համերաշխութեան ու միաբանութեան ոքով հայցել բարեխօսութիւնը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զօրացման, համազգային կեանքում առկայ մարտահրաւէրների յաղթահարման եւ մեր ժողովրդի բարօրութեան։

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ

ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր