Նոր Հրատարակութիւն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել՝ Վահրամ եպիսկոպոս Մանկունու «Գէորգ Դ. եւ իւր ժամանակը (1812-1882)» երկը, որ նախապէս հրատարակուել էր Փարիզում, «Վէմ» ամսագրի 1933-1937 թթ. համարներում:
Գիրքը նուիրուած է Հայոց Եկեղեցու ամենանշանաւոր դէմքերից՝ Ամենայն Հայոց Գէորգ Դ. Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսին (1866-1882 թթ.): Ժամանակի իրադարձութիւններին քաջատեղեակ եւ շատ յաճախ անմիջական մասնակից Վահրամ եպիսկոպոսը, սոյն ուսումնասիրութեամբ ոչ միայն ներկայացնում է Գէորգ Դ. Կաթողիկոսի ստոյգ կենսագրութիւնը, այլեւ տուեալ ժամանակաշրջանի Հայոց Եկեղեցու վաւերական պատմութիւնը:
Գէորգեան հոգեւոր ճեմարանի հիմնադրման 140-ամեակին նուիրուած այս հրատարակութիւնը՝ աշխատասիրել եւ ծանօթագրել է Գէորգեան ճեմարանի դասախօս, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Պետրոս Հ. Յովհաննիսեանը:
Գիրքը տպագրուել է մեկենասութեամբ «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի:
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

