• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Ի՞նչ իրավունքներ են ստացել Հայաստանի քաղաքացիները Եվրասիական տնտեսական միության երկրներում

09.01.2015   21:48

Միության  անդամ  պետությունների  քաղաքացիները  (այդ  թվում  և  ՀՀ  քաղաքացիները) իրավունք  են  ստանում  աշխատելու  անդամ  ցանկացած  երկրում  առանց  աշխատանքի  թույլատվության:  ԵՏՄ  պայմանագրով  շեշտվում  է,  որ  անդամ երկրները սահմանափակումներ  դնելու  իրավունք  չունեն՝  սեփական  ազգային  աշխատանքային  շուկան  պաշտպանելու  համար: 

Միության  անդամ  բոլոր  քաղաքացիների  ու  նրան  ընտանիքների  սոցիալական  ապահովվածության  հարցերը,  բացառությամբ  կենսաթոշակային  պարտավորությունների,  իրագործվում  են  նույն  կարգով  ու  պայմաններով,  ինչ  տեղի  քաղաքացիների  համար

Դրանից  բացի  աշխատողները  հնարավորություն  են  ստանում  աշխատելու  ոչ  միայն  աշխատանքային,  այլև  քաղաքացիական-իրավական  պայմանագրով,  ինչը  զգալիորեն  ընդլայնում  է   օրինական աշխատանքային  գործունեության  ոլորտը: 

Գործատուն  ճանաչում  է  աշխատողի  կրթության  փաստաթղթերը՝  առանց  ճանաչման  ընթացակարգերի  կիրառության: 

Բժշկական  օգնություն  է  տրամադրվում  աշխատողին  նույն  կարգով  ու  պայմաններով,  ինչ  տեղի  քաղաքացիների  համար:

Հաշվարկվում  է  նաև  աշխատանքային  ստաժը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր