• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

01.01.2015   13:17

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հարավ-արևմտյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Հանրապետության Նախագահը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինվորների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար. «Մեզնից յուրաքանչյուրին Աստված կամ ճակատագիրը հատկացնում է մի ժամանակահատաված, որտեղ կարևորն ինքն է, որտեղ պատասխանատուն ինքն է. և՛ հայրենյաց հողի պաշտպանն է ինքը, և՛ երկրի կայունության պատասխանատուն է ինքը, բարեկեցության պատասխանատուն է ինքը:

Այսօր այստեղ նստածներով, մեր ողջ զինված ուժերով պատասխանատուն մենք ենք: Այստեղ նստած քյավառցի տղայից սկսած վերջացրած գեներալներով պատասխանատու մենք ենք և՛ Ղարաբաղի համար, և՛ Գյումրիի համար, և՛ Լոռու համար, և՛ Արարատի համար, մեր հայրենի հողի համար: Բոլորդի ուժ, կորով, կարողություն, որպեսզի այս պատասխանատու խնդիրն այս հատկացված ժամկետում մենք կատարենք պատվով»:

 

 

 

 

 

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր