• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Լավրենտի Բարսեղյան. Անվանի մտավորականի վաստակն իր ուրույն տեղը կունենա հայ ժողովրդի պատմության մեջ

13.12.2014   10:44

Դեկտեմբերի 6-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի եւ ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը:

Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը: 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնման աշխատանքները: 1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ: 1978-1985 թթ.` Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն, 1984-1985 թթ. միաժամանակՙ Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն: 1988-1991 թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչության պետն էր, 1992-1995 թթ.ՙ ՀՀ ԳԱԱ նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:

Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ էր: Նրա աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական եւ աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը:

Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ (1998 թվականից) էր, «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահը (2003 թվականից):

Մինչեւ կյանքի վերջին օրը Լավրենտի Բարսեղյանն աշխատել է Մանկավարժական համալսարանում եւ իր փորձն ու գիտելիքների անսահման պաշարը փոխանցել ուսանողներին:

Լավրենտի Բարսեղյանի հոգեհանգիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի): Վերջին հրաժեշտը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին, Կամերային երաժշտության տանը: Մարմինն ամփոփվեց Երեւանի քաղաքային պանթեոնում:

Ցավակցություն

Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը եւ Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչությունը սգում են իրենց երկարամյա անդամի` Լավրենտի Բարսեղյանի կորուստը եւ խորազգաց ցավակցություններ հայտնում նրա հարազատներին, գործընկերներին եւ ընկերական լայն շրջանակին:

[divide icon_position=”left” width=”short”]

«ՌԱԿ ՄԱՄՈՒԼ»-ի խմբագրութիւնը  իր կարգին խորազգաց ցաւակցութիւն կը յայտնէ ողբացեալին ընտանեկան պարագաներուն, կուսակցական եւ միութենական իր ընկերներուն եւ զինք բոլոր սիրողներուն: Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր