• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Բոլոր Լրատվամիջոցների Ուշադրության

10.10.2014   12:55

Հարգելի գործընկերներ,

«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին շեմին կարևորելով «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությանը Սփյուռքի բոլոր լրատվամիջոցների մասնակցությունը կատարվել է անվանակարգի փոփոխություն: «Սփյուռքի լավագույն լրատվամիջոց» անվանակարգի փոխարեն, հայտարարվում է «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ լավագույն հրապարակում» մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել սփյուռքյան բոլոր լրատվամիջոցները՝ տպագիր և էլեկտրոնային մամուլ, ռադիո, հեռուստատեսություն: Կարող են մասնակցել նաև թեմային առնչվող վավերագրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներ: Հաշվի են առնվելու հրապարակման գաղափարական, գեղարվեստական, քարոզչական և այլն հատկանիշները:

Մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում`

  • տպագիր լրատվամիջոց (թերթ, հանդես)
  • հեռուստաալիք/հեռուստաժամ
  • ռադիոալիք/ռադիոժամ
  • համացանցային լրատվամիջոց
  • ֆիլմ

Յուրաքանչյուր անվանակարգում սահմանվածեն գլխավոր և խրախուսական մրցանակներ:

Մասնակցել ցանկացողները մինչև 2014թ. նոյեմբերի 1-ը մրցութային հանձնաժողովին պետք է ուղարկեն.

  1. Մասնակցության հայտ (Հավելված 1),
  2. 2013թ. գործունեության ամփոփագիր (Հավելված 2):

Յուրաքանչյուր լրատվամիջոց մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ անվանակարգում:

Տեղեկությունների համար կարող եք դիմել հետևյալ հասցեներով.

ՀՀսփյուռքինախարարություն

ՀՀ 0010, Երևան, Վ. Սարգսյան 26/1

Էլ. փոստ`     info@mindiaspora.ammindiaspora@yahoo.com

Հեռախոս`     +(374 10) 58 56 01 /109/

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր