Կոչ՝ Համահայկական կազմակերպությունների, հայկական կառույցների ղեկավարներին և խորհուրդներին

Սեպտեմբերի 21-ին ՏԱՀԵՇ ահաբեկչական խմբավորումը պայթեցրել է Սիրիայի Դեր Զոր քաղաքի Ալ Ռաշտիե թաղամասում ՀայոցՑեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հուշահամալիրի պատմական եկեղեցին:
ՀՀ սփյուռքի նախարարությունը խստորեն դատապարտում է այս անասելի վայրագության, մշակութային ցեղասպանության նոր դրսևորումը՝ կոչ է անում սփյուռքյան բոլոր կառույցներին ու կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին՝ հայ ժողովրդի նվիրական սրբավայրի դեմ իրագործված այս սոսկալի վանդալիզմի դեմ բողոքի ձայն բարձրացնել, դիմել իրենց բնակության երկրների իշխանություններին, օտարերկրյա դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, մշակույթի պահպանությամբ զբաղվող հեղինակավոր կառույցներին՝ դատապարտելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի, հայ ժողովրդի և բոլոր ազգերի, մարդու և ողջ մարդկային քաղաքակրթության դեմ իրականացված ոճիրը և միջոցներ ձեռք առնել՝ ուղիներ գտնելու, կանխելու համար նման քստմնելի հանցագործությունները:
Վստահ եմ, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին համայն հայությունը կդրսևորի միասնական կամք ու վճռականություն՝ իր ձայնը լսելի դարձնելով ամբողջ աշխարհին:
Խնդրում եմ Ձեր քայլերի մասին տեղեկացնել նաև նախարարությանը:
Խորին հարգանքով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

