• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

19.09.2014   08:26

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում Ազգային պատկերասրահում  ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո համաժողովի  պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ ուղևորվեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ գլուխ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նախ ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո հոգևոր դասի ներկայացուցիչները նահատակների հոգեհանգստի արարողության կարգ կատարեցին:

Այնուհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության  100-րդ տարելիցի և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի:

www.hayernaysor.am

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր