Նամականի

Բարեւ Պրն. Յակոբեան,
Ես էլ որպէս սովորական հայ, ունեմ իմ անձնական կարծիքները Հայասանում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին։ Չգրեմ այդ ամենը, քանի որ իմ կարծիք ունենալ/ չունենալը այնքան էլ էական չէ ընդհանրապէս։ Ես սա լաւ եմ գիտակցում։ Սովորական մարդ եմ, ու իմ հասանելիութիւնը հեռու չի գնում։
Չեմ գրում իմ կարծիքները, բայց ուզում եմ երկու բան որ նկատեցի ուղիղ եթերով, երբ հետեւում էի Հայաստանում Մայիսի 20-ի անցուդարձին, գրել ձեզ։
Ամերիկայի Ձայնի հայկական բաժնի ուղիղ եթերով հետեւեցի դատարանների դիմաց հաւաքուածների բողոքի ակցիային։ Նախ՝ հաւաքուածների թիւը շատ քիչ էր։ Ես վստահ եմ, այդ փոքրաթիւ ներկաների մէջ շատ կային ապահովական ուժեր։ Մարդիկ կամ չէին պատասխանում Ամերիկայի Ձայնի հաղարդավարին, կամ լռում էին ու ձեռքով նշան տալիս, որ չեն ուզում խօսել, կամ էլ դէմքները շրջում էին։ Հաւաքուածների մէջ կային Հայաստանի խորհրդարանի անդամներ, եւ անպայման նրանց հարազատները։ Նրանք չգիտակցեցին, որ իրենց ներկայութիւնը կարող է մեկնաբանուել Սահմանադրութիւնը տապալելու փորձ, Օրէնսդիրի ճնշումը՝ Դատականի վրայ։ Գուցէ կան հեռահար ուրիշ նպատակներ։ Գուցէ “Իմ Քայլ”ականներից ոմանք արդէն զգացել են նորերի վտանգը, ու եկել էին այդտեղ, որպէսզի ֆիքսուի նրանց ներկայութիւնը ու դա դառնայ փաստացի նիւթ՝ նոր իշխանութիւններին դատի տալու համար։ Ի՞նչ է, Ազգային Ժողովի պատգամաւորը չգիտի՞ որ նա չի կարող ճնշում գործադրել իշխանութեան միւս ճիւղի վրայ․․․ Կային մարդիկ, որ շրջում էին դատարանից դատարան, ու ելոյթ ունենում Ամերիկայի Ձայնով՝ նոյն խօսքերը կրկնելով։ Ու հետաքրքիր է,- Կային մարդիկ, որ մտահոգուելով դատարանների փակուելով, եկել էին իրենց անձնական դատը պաշտպանելու, որովհետեւ կարծում էին թէ դատարանները կը փակուեն եւ իրենք է՛լ հնարաւորութիւն չեն ունենայ հետապնդել իրենց անձնական դատական գործը։
Եթէ հանենք ապահովական ուժերին եւ կրկնակի հաշուարկուած մարդկանց թիւը, ապա կարելի է եզրակացնել, որ ժողովուրդը անարձագանգ թողեց Փաշինեանի կոչը, չմասնակցեց, եւ այդպիսով մերժեց նաեւ Նիկոլին։ Սա առաջին բանն էր, որ զգացի ես։
Երկրորդը, որ շատ կարեւոր է,- Փաշինեանը իր ելոյթով պարզապէս ծաղրեց ժողովրդին, երբ ասաց համարեայ այսպէս բան,- Այսօր առաւօտ անձրեւ էր գալիս, յոյս ունեմ չէք թրջուել, չէք մրսել, իսկ եթէ մրսել էք՝ տաք թէյ խմէք․․․ Սա վիրաւորական է, ու բառապաշարը չի սազում երկրի վարչապետին։ Իմ կարծիքով, վերջ տրուեց մօտ մէկ տարի բեմադրուող թատրոնին։ Վերջացաւ թատրոնը, վերջնական բացայայտուեց նորերի իրական դէմքը․․․ Չգրեմ այս մասին։
Սոցցանցերը ողողուած են Քոչարեանի դէմ գռեհիկ արտայայտութիւններով, հայաստանցիներն ասում են՝ քֆուրով։ Ո՞ւր էին այդ հազարաւոր քֆուր տուողները։ Փաշինեանի ջերմ պաշտպանները, չկային այդ օր։ Սա ի՞նչ է։ Ես կարողանում եմ վերլուծել դա, բայց ինչպէս նշեցի՝ իմ կարծիքը կարեւոր եւ էական չէ։ Ինձ ամենաշատը մտահոգում է Արցախի կապակցութեամբ Փաշինեանի խօսքերը, որ անչափ վտանգաւոր են։ Սա անպայման կը հաստատէք նաեւ դուք։
Վերջացնեմ գրութիւնը՝ իմ կողմից մի պահանջով,-
Ես չեմ խօսում ժողովրդի կողմից․ դրա իրաւունքը չունեմ ես։ Իրաւական իրաւունք չունեմ պահանջ ներկայացնելու, քանի որ Հայաստանի քաղաքացի չեմ։ Բայց ես պահանջում եմ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը։
Ինձ չեն հետաքրքրում մանր-մունր բաներ։ Ինձ հետաքրքրում են պաշտօնական շրջանակներում կատարուող իրադարձութիւններն ու պաշտօնական յայտարարութիւնները, որ հիմա արդէն վտանգաւոր են դարձել, որից կարող է տուժել Արցախը, իսկ Հայաստանում սկիզբ դրուել եղբայրասպան ներքին պատերազմի։ Ի հարկէ, ազգն ունի խոհեմ, հեռատես եւ յանձնառու մարդիկ, որ կը կասեցնեն դա, բայց ես չգիտեմ ինչքանով զօրեղ են այն ուժերը, որոնք փոքրիկ Հայաստանը քաշում են աշխարհաքաղաքական մեծ հարցերում, որ բնաւ չի վերաբերում հայութեանն ու Հայաստանին։ Փոքրիկ Հայաստանը դարձել է աշխարհի հզօր ուժերի պայքարի թատերաբեմ։ Սա՛ է ամենավտանգաւորը։
ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

