• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Եվրամիությունը մտադիր է արագացնել Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

16.12.2014   17:48

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը պետք է արագացվի: Անկարայում նման հայտարարություն է արել հարևանության և ընդլայնման   հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը: Այստեղ է ԵՄ-ի պատվիրակությունը, որը հանդիպել է վարչապետ Դավութօղլուի, արտգործնախարար Չավուշօղլուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանը, մասնավորապես, ասել է, որ նոր Եվրահանձնաժողովը և նրա անդամները ամեն հնարավորը կանեն այդ մուտքը արագացնելու համար:

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության պաշտոնական բանակցություններն սկսվել էին 2005-ին: Մինչ այժմ կողմերը սահմանել են  35 կետ, որոնց պետք է բավարարի Թուրքիան՝ ԵՄ մտնելու համար: Եվրոպական պատվիրակությունը Թուրքիայում է Եվրամիություն Թուրքիայի մուտքի, Իսլամական պետության դեմ պայքարելու հարցերը քննարկելու նպատակով՝ Ռուսաստան – Թուրքիա հարաբերությունների ջերմացման ֆոնին:

 www.Tert.am

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր