Մամուլի Հաղորդագրրություն՝ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին ընդունել են Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին

Մամուլի Հաղորդագրրություն
Փետրվարի 14-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին ընդունել են Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-լիբանանյան երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր: Կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը կառավարական և խորհրդարանական մակարդակով: Համոզմունք հայտնվեց, որ փոխայցելությունները զգալիորեն կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացումը ու կնպաստեն երկու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Դեսպանը կրկին անգամ շնորհակալություն հայտնվեց Լիբանանի ժողովրդին և Լիբանանին, որի խորհրդարանը՝ ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, ճանաչել է Հայոց ցեսասպանությունը: Դեսպանը բարձր գնահատեց Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Կողմերը ընդգծեցին, որ Լիբանանի հայ համայնքը, հանդիսանալով հուսալի և ամուր կամուրջ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև, պահպանելով ազգային հարուստ մշակույթն ու արժեքները, ակտիվորեն մասնակցում է Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում:
Լիբանանյան կողմի խնդրանքով դեսպան Քոչարյանը ներկայացրեց մանրամասներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանում նախատեսվող միջոցառումների, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և Լիբանանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին:
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

