• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Հայտարարություն <<Ռամկավար Ազատական Կուսակցության>> /Արցախ/ Հիմնադիր Համագումարի Մասին

06.06.2015   19:39

2015թ. հունիսի 14-ին ժամը 12-ին Ստեփանակերտի <<Եվրոպա>> հյուրանոցի կոնֆերենց դահլիճում կմեկնարկի Ռամկավար Ազատական Կուսակցության  /ԱՐՑԱԽ/ հիմնադիր համագումարը:

Համագումարի օրակարգում են կուսակցության կանոնադրության և ծրագրի հաստատումը,կուսակցության մարմինների ձևավորումը:Կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթներն են.

<<Ռամկավար Ազատական Կուսակցությունը>>/ՌԱԿ/ իր գաղափարախոսությամբ և գործնեությամբ լիբերալ դեմոկրատական /ժողովրդավարական/ կուսակցություն է,որի նպատակն է.

1. Արցախի Հանրապետությունում ժուղովրդավարության և լիբերալիզմի հաստատումը անկախության միջազգային ճանաչման և ինքնիշխանության ամրապնդման ճանապարհին, այն ընդունելով որպես հիմնական նախադրյալ:

2. Հասնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը,ինչպես նաև հայ ժոզովրդի տարացքային և գույքային պահանջատիրությանը:

3.Համախմբել ազգային բոլոր ուժերն `ի նպաստ  քաղաքական, տնտեսական , սոցիալական ու մշակութային բարգավաճման:

4.Ամրապնդել  Արցախ-Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապը:

5. Ստեղծել նպաստավոր պայմաններ աշխարհասփյուռ հայության ներուժը ծառայեցնելու  Արցախի տնտեության և մշակութային կյանքի բարգավաճմանը:

6. Օժանդակել Արցախում քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու ժողովրդավարացմանը:

Արտաքին քաղաքականության մեջ ձգտում է.
-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը,
-Արցախի  և Սփյուռքի  համակողմանի փոխադարձ կապի ամրապնդմանը,
-տնտեսական, մշակութային և այլ բնագավառների հիմքի վրա մի շարք պետությունների  հարաբերությունների հաստատմանը:

Ներքին քաղաքականության գործընթացում ՌԱԿ_ի դիրքորոշումն հետևյալն է.
-արմատական բարեփոխում կատարել հանրապետության դատական համակարգում, որը կապահովի դատական իշխանությունների լիակատար անկախությունն ու անաչառությունն,
-վերանայել ոստիկանական և ԱԱԾ մարմինների լիազորություններն  ու իրավունքներն: Նշված ծառայություններն կազմավորել ըստ բնակչության թվաքանակի և հանցագործությունների քանակի:

Տնտեսական քաղաքականությունը.
-Արցախի միջազգային ճանաչումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, ազգաբնակչության ավելացումն ու բանակաշինությունը հնարավոր չէ առանց կայուն  և զարգացած տնտեսության ,
-տնտեսության զարգացման ճանապարհին յուրաքանչյուր  քաղաքացի ազատ և հավասար իրավունքներ պետք ե ունենա գործելու իր կրթությանն և ունակություններին համապատասխան,
-տնտեսության գերակա ճյուղ համարվող գյուղատնտեսության ոլորտում կարևորել  արդար և նպատակային հողաբաշխումն ու հողօգտագործումը միայն կայացած մասնագետների միջնորդությամբ,
-գյուղատնտեսության զարգացման հինքի վրա ստեղծել սննդի վերամշակման  և տեքստիլ ձեռնարկությեւններ`զարկ տալով արդյունաբերությանը,ապահովելով ներքին շուկայի պահանջարկը,նախադրյալներ ստեղծել արտաքին շուկա դուրս գալու համար:

Կրթամշակութային քաղաականությունը.
-ստեղծել ազգային գաղափարախոսություն,
-բարձրացնել ուսուցչի դերը ,ամրապնդել պարտադիր անճար կրթական համակարգ,
-բարձրագույն կրթության որակը բարձրացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան,
-պատմամշակութային արժեքների պահպանում և հետազոտում:

Բանակաշինության քաղաքականությունը.
-սահմանային գծի ամրապնդում արդի տեխնոլոգիաների կիրառմամբ,
-արհեստավարժ բանակի ձևավորում`համալրված ժամանակակից զինտեխնիկայով

Բարեփոխելով աշխատանքային օրենսդրությունը,սահմանել աշխատավարձի , ծերության և հաշմանդամության բավարար կենսաթոշակ.
-սոցիալական անընդունելի բևեռացումը կանխելու նպատակով  ՌԱԿ -ն առաջնորդվում է չափավորության և հավասարակշռության սկզբունքներով,
-արցախյան ազատագրված տարածքներում  քաղաքատիպ ավանների ու գյուղերի հիմնում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Լրատուութեան գործընկեր