«Սարդարապատ» Շաբաթաթերթի Գլխավոր Խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանին Հանձնվեց Գլխավոր Մրցանակ

ՌԱԿ Արժանթինի պաշտօնաթերթը արժանացաւ «Հայոց Ցեղասպանութեան 100-րդ Տարելիցին Ընդառաջ` Լաւագոյն Հրապարակում» մրցանակը: Շնորհաւորութիւններ մեր պաշտօնակից թերթին եւ անոր խմբագիր ընկերուհի Տիանա Տէր Կարապետեանին: Ստորեւ մանրամասնութիւնները.
[divide]
ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը:
Ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանին հանձնեց մրցանակը:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշեց. «Ուրախալի է այն, որ հեռավոր Արգենտինայում գործում է «Սարդարապատ» հայաշունչ անունով շաբաթաթերթ, որը ազգապահպան գործունեություն է ծավալում ոչ միայն արգենտինահայության շրջանում, այլև արգենտինացիներին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմությանն ու ներկային»: Նախարարը մաղթեց նաև, որ թերթը, որը դարձել է հայապահպանության կենտրոն առավել ակտիվ շարունակի իր գործունեությունը:
Ստանալով մրցանակը՝ «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բարձր գնահատանքի համար և նշեց, որ շաբաթաթերթը էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակի հայապահպանությանն ուղղված իր գործունեությունը:
Leave a Reply
Լրահոս
-
29.09.2020
Մեր Յաղթանակը Այլընտրանք Չունի. Յայտարարութիւն
-
16.09.2020
Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութեան Հանդիպումը Մտաւորական Ընկերներու Հետ
-
11.08.2020
Եւրոպական Խորհուրդի Նախագահ՝ Չարլզ Միշըլի Այցը Հաուըրտ Գարակէօզեան
-
11.08.2020
Հայաստան Հաստատուած Լիբանանահայերուն Ուշադրութեան
-
11.08.2020
Կառավարութիւնը Հրաժարեցաւ. Կը Մնայ Որ Խորհրդարանը Եւս Հրաժարի
-
10.08.2020
Ես Գիտեմ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Վեհափառ
-
10.08.2020
Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը Լիբանանի Մէջ. Հանդիպում Մամուլի
-
10.08.2020
Սեւրի Դաշնագրին 100րդ Տարեդարձին Առթիւ
-
10.08.2020
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Սեւրի Դաշնագիր

