Թուրքիոյ Մէջ Հայկական Գերեզմանաքարեր Գտնուած են
19.08.2015 12:21

Թուրքիոյ եւրոպական հատուածին մէջ գտնուող Թեքիրտաղ նահանգի Մալքարա գաւառին մէջ ջուրի խողովակներու վերանորոգման համար փորուած փոսին մէջ յայտնաբերուած են շիրմաքարեր:
Վկայակոչելով թրքական «Posta» կայքը` ermenihaber.am կը յայտնէ, թէ թիւով 8 գերեզմանաքարերը յայտնաբերուած են 1.5 մ խորութեան վրայ: Այդ թաղամասի բնակիչները հաղորդած են, որ բոլոր 8 շիրմաքարերն ալ բեռնատարով տեղափոխուած են պահեստ` աւելի ուշ ուսումնասիրութեան ուղարկելու համար:
Կը նշուի, որ գերեզմանաքարերը բաւականին ծանր եղած են եւ ատոնցմէ իւրաքանչիւրը բարձրացնելու համար անհրաժեշտ եղած է քանի մը մարդու ուժ:
Տեղի բնակիչներէն մէկը` Լեւանթ Պալճըն, լրագրողներուն յայտնած է, որ այդ վայրը անցեալին հայկական գերեզմանոց եղած է:
Deja un comentario
NOTICIAS
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
11.01.2019
En la Argentina y en Armenia Reconocimiento al trabajo del Dr. Roberto
-
11.01.2019
Propulsor del reconocimiento del genocidio armenio en su país Con el
-
11.01.2019
Señora Nadya Kaspar de Ekserciyan, “Personalidad del año 2018 de las
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
16.11.2018
ARA KHATCHADOURIAN VISITE MESROBIAN
-
27.10.2018
No aprobó las enmiendas al Código Electoral
-
27.10.2018
Jean Almouhian, con un lugar propio en Armenia
-
27.10.2018
La visita de los jóvenes atletas olímpicos armenios a nuestras

