«Երգում է 70-ականների Երեւանը եւ Հալէպը» Բարեգործական Համերգ

Օգոստոս 29-ին, ժամը 20.00-ին Արամ Խաչատրեանի անուան մեծ համերգասրահին մէջ` ՀՀ սփիւռքի նախարարութեան, ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ, ՀԲԸՄ հովանաւորութեամբ տեղի ունենաց է«Երգում է 70-ականների Երեւանը եւ Հալէպը» խորագրով բարեգործական համերգ: Այս մասին կը հաղորդէ ՀՀ սփիւռքի նախարարութեան մամուլի ծառայութիւնը:
Համերգէն ստացուած ողջ հասոյթը պիտի ուղղուի սուրիահայերու կարիքներու ապահովման:
Համերգը վարած են Սուսաննա Շահինեանը եւ Ժան Վարդանը: Գեղարուեստական ղեկավարութեամբ Վազգէն Ասատրեանի:
Ելոյթ ունեցած են սուրիահայ արուեստագէտներ Կարօ Տաղտեւիրենեանը, Ռենա Տին, Ժան Վարդանը, Յովիկ Կարապետեանը, Լիլա Վարդանեան-Պօղոսեանը, Սարգիս Մաթոսեանը, եւ Հայաստանէն` Էմմին, Վահագն Հայրապետեանը, Արամոն, Գայիանէ Յովհաննիսեանը, Ռադիկ Գաբրելեանը, Ռուբէն Ամիրբեկեանը, Արման Ջալալեանը, Կարօ Սարաֆեանը, Արամ Կարապետեանը, Լէոնիդ Դաւթեանը, Սամսոն Աբգարեանը, Սամուէլ Մկրտչեանը, Երուանդ Սարգսեանը, Տմիթրի Արզումանեանը, Իշխան Յարութիւնեանը, Վահրամ Դաւթեանը: Նուագակցած է «70-ականների Երեւան» նուագախումբը, որուն երաժիշտներու հիմնական մասը Կոնստանթին Օրբէլեանի` Հայաստանի պետական էստրադային նուագախումբի անդամներն են:
Հայաստանցի եւ սուրիահայ երգիչներու մասնակցութեամբ համերգը Հայաստանի մէջ սուրիահայերու ընդելուզման հերթական քայլն է եւ ապացոյցը, որ մշակոյթը ազգի համախմբան կարեւորագոյն միջոցներէն է:
Deja un comentario
NOTICIAS
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
11.01.2019
En la Argentina y en Armenia Reconocimiento al trabajo del Dr. Roberto
-
11.01.2019
Propulsor del reconocimiento del genocidio armenio en su país Con el
-
11.01.2019
Señora Nadya Kaspar de Ekserciyan, “Personalidad del año 2018 de las
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
16.11.2018
ARA KHATCHADOURIAN VISITE MESROBIAN
-
27.10.2018
No aprobó las enmiendas al Código Electoral
-
27.10.2018
Jean Almouhian, con un lugar propio en Armenia
-
27.10.2018
La visita de los jóvenes atletas olímpicos armenios a nuestras

