• London

  • Beirut

  • Moscow

  • Los Angeles

  • Paris

  • Sydney

  • Toronto

Մեր սխալը`COLPA NOSTRA, կամ հայերի ու հրեաների տարբերության մասին…

19.07.2014   17:36
*ԼՈՒՍԻՆԷ ՀՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ*

1381185_633098043378112_1037419004_n

Մեծատաղանդ բժիշկ, գրող և բանաստեղծ Ռուբէն Սևակը  իր մի  հոդվածում նշում է, որ հին ցեղերի համար այլասերումը տիեզերական օրենք է և ապա` բերում   հրեաների օրինակը.
”  Գիտեմ որ մեզ նմանող հին ու անտէրունջ ցեղ մը՝ ինչպէս են հրեաները՝ նոր ազգերէն քառապատիկ աւելի խենթ կը ծնցնէ… Սակայն այդ ափ մը հրեայ ցեղը աւելի բազմաթիւ հանճարներ տուաւ աշխարհին՝ քան ամբողջ եւրոպական ազգերը՝ ձեռք ձեռքի տուած… ”
Սակայն ինչպես  են հրեաները   լուծել  այլասերման, ծերացման` ես կասեի համազգային  ՊՍԻԽԱՍԹԵՆԻԱՅԻ (հոգեանուժության) ախտանիշը, որ բնորոշ է հնամենի ազգերին…Նեյրոհոգեբանության մեջ կա մի ֆենոմեն, համաձայն որի`հոգեանույժները, կամ պսիխասթենիկները, որոնց բնորոշ է ծայրաստիճան ինքնավերլուծությունը, կաշկանդվածությունն ու մշտական կասկածը ` ծայրահեղ իրավիճակներում դրսևորում են անսպասելի քաջություն ու վճռականություն: Ազգը, որին ներշնչել են, որ ինքն ամենաանարաժանն է ազգերի մեջ, ի վերջո, կարող է դրսևորվել որպես ծայրահեղ  իշխող. հրեատյացությունը վերջանում է դռները կրնկի վրա բացելով և այս թակարդի մեջ շատերն են ընկնում:
Աշխարհն այսօր հնձում է այն, ինչ ցանել է…

Կարելի է ենթադրել, որ ընտրյալության և ապա  մեսսիայի` փրկչի գաղափարը   բարելավման  ու առաջընթացի   ձգտում է առաջ բերել տվյալ ազգի ներսում,  սակայն աշխարհինՔրիստոս  հայտնած  ազգն ինքնին  ծայրահեղ պահպանողական է. հենց սրանում է նրանց գաղտնիքը:

Էքսպերիմենտներ… ? Խնդրեմ, միայն թե… ոչ իրենց ազգի ներսում:

Մենք` ընդհակառակը, ձևավորել ենք  ”էքսպերիմենտատոր” և նորի առաջ  բացառիկորեն բաց ազգի կերպար:
” (…) Հայաստանում ֆրանկո-մասոնության զարգացման հարցում գոյություն չունեն գերատեսչական խոչընդոտներ կամ արգելքներ: ” *(թարգմ. Լ.Հ.-ի)

                     Գի Արսիզե (Guy Arcizet) ֆրանկո-մասոնական

                     ” Grand Orient De France ” օթյակի մեծվարպետ 

  Զարմանալիփաստէսամիերկրի  ու ազգի համար, որնիրմեծագույնողբերգությունը` ցեղասպանություննէապրելայնմարդկանց հանցանքով, ումմեծապեսաջակցումէինմասոնական  այլօթյակներ: Ֆրանսիական

Le Temps”թերթը1908 թվականիօգոստոսի 20-իիր համարումհրապարակելէմիհարցազրույց  իթիհատականառաջամարտիկներիցմեկի` Ռեվիբեյիհետ, ովհետագայումԹուրքիայիվարչապետըդարձավ: Ստորև` միհատվածԷմանուել Կարասուի(իթիհատական կուսակցության հիմնադիր), Դժավիդ բեյի(ֆինանսների նախարար), Աբրահամ բեյի(ոստիկանական փոխ-վարչապետ), Սամուել էֆենդիի (անվտանգության ծառայության տնօրեն) և մյուսների պես իրեն  երիտթուրք հռչակած  այդ գործչի հարցազրույցից.

 

Ճշմարիտէ, որմենքաջակցությունենքստանումազատորմնադիրներիցևհատկապես`իտալականմասոնությունից: Սալոնիկիերկուիտալականօթյակները` ”Macedonia Risorta” –նև  ”Labor et Lux”-ը  անգնահատելիծառայությունեն  մատուցելևմեզհամարապաստարանեղել: Մենք(իթիհատականները. ծան.` Լ. Հ.-ի) այնտեղհանդիպումենքիբրև  եղբայր-մասոններ, քանիորմեզանիցշատերըփաստացիորեն` մասոններեն, բայցառավելկարևորնայնէ, որմենքհանդիպելով` կարողանումենք  ավելիլավ  կազմակերպվել:” **

 

ՀոդվածինկցումեմնաևօսմանյանարխիվներինյութերիքննությամբզբաղվողԳևորգՀակոբյանիտրամադրած  լուսանկարը, որումպատկերվածէկայսրությունում1908 թվականիհեղափոխությունիցհետոհայտնված  միարժեթուղթ: Հետևություններն ինքներդ արեք:

Եվայսպես, մեր ”էքսպերիմենտատորությունն” ավարտվումէ ”հայիվերջինխելքով”, կամ գիտակցության ուշացած զարթոնքով, որն ուղեկցվում է առհավական(գենային) ինքնաբերաբար տեղի ունեցող ակտիվացիայով:

Անհնար է, որ  ստրուկիբարդույթը  հիմնավորվի այն ազգիգիտակցությանուգենիմեջ, ովեզակիորենշրջանցելէստրկատիրական  կացութաձևը:

Հարցրելեք, արդյոք, թեայդինչպեսէեղել, որհայըստրկատիրականհասարակությունումերբեքչիապրել?

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԻ ԱՌՀԱՎԱԿԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆ  Է: 

Հենց դրանով է պայմանավորված այն , որ ինքն ուրիշի ազատության վրա էլ չի կարող բռնանալ: Սակայն  այդ ինչպես մենք այլափոխվեցինք? Ինչպես և ումից  սովորեցինք ստրկացնել ու ստրկանալ? Ինչումենքմեզհավատարիմչմնացինք…?

-Որովհետև մեր ունեցածը չէինք կնքել ու ամրագրել և այսօր ցաքուցրիվ պատառիկներից ենք փորձում  մեր կորսված էությունը վերագտնել…

Մենք , որ էությամբ ոչ  թե եսակենտրոնության, այլ անհատականության պաշտամունքի կրողն էինք, այդ ինչպես մեր հանճարակերպ անհատապաշտությունից  գլորվեցինք ամբոխային  եսապաշտության ճահիճը?

Լրտես, վերլուծաբան  ու հայատյաց Լոուրենս Արաբացին մեջբերում է հույների օրինակը որպես ‘սոկրատեսներին’  մահվան դատապարտող քաղաքակրթություն`չմոռանալով, իհարկե, հայերին էլ նույն հանցանքում մեղադրել : Իսկ հռչակավոր հնագետ Հենրիխ Շլիմանը տրամագծորեն հակառակ պնդումն է անում` նշելով, որ  Եվրոպան, դժբախտաբար, հունական և ոչ թե հայկական քաղաքակրթության մոդելը որպես հիմք ընդունեց: Հենց այդ մոդելին էլ կատարելապես տիրապետում են բոլոր նախկին ստրուկները, ովքեր, ինչպես Ցիցերոնն է նկատել` ” երազում են ոչ թե ազատության, այլ սեփական ստրուկներ ունենալու մասին”:
Եվ ինչ արեցինք մենք, եթե բիրտ ուժային դոմինանտության ու դրանից բխող  ստրկացման վրա հենված  աշխարհակարգի մոդելը մեզ խորթ էր?
Գուցե արժե խոստովանել, որ աշխարհաքաղաքական նոր իրականությունում մենք ` հայերս ադապտացիոն (հարմարողական) որևէ մեխանիզմ մինչև այսօր չկարողացանք մշակել…  Բավարարվեցինք մութ այդ խնդիրը քրիստոնեության ընդունմամբ լուծելով:
ԲԱՅՑ ԱՐԴՅՈՔ ԼՈՒԾԵՑԻՆՔ?
” …Փոխանակ յառաջդիմելու՝ խենթերու պէս կեցած տեղերնուս վրայ կը ցատկենք երկու հազար տարիէ ի վեր…։ ”
                                                                                           Ռուբէն Սևակ
”Հավասարության”, ”եղբայրակցության” միևնույն ճաշատեսակն  ունեցանք   տարբեր  պնակներում` քրիստոնեությունից մինչև  բոլշևիզմ ու   գլոբալիզացիա: Եվ ինչ եք կարծում, ինչով էր բացատրվում հայ բոլշևիկների անօրինակ նվիրվածությունը, եթե ոչ` դարերի ընթացքում  ”տիեզերական եղբայրակցության” համար  քրիստոնեությամբ պատրաստված  նրանց մտածողությամբ …?

Իսկ մեր գամբռները խելօքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթուեր են, տիեզերական եղբայրակցութեան մը խօսքերը կ՚ ընեն մեզի, ու կ՚ երազեն այն հեռաւոր օրուան՝ ուր գայլ ու գառնուկ մէկտեղ կ՚արածուին…”  
Ռուբէն Սևակ

Եվ  ինչ է տեղի ունենում հիմա` դարաշրջանների այս ջրբաժանին?

”Իշխանությունը պետական քաղաքական մարմիններից անցնում է նոր՝

վերազգային, վերպետական ինստիտուտներին (ՄԱԿ, ՆԱՏՕ, տարբեր

ՎԱԿ-եր և այլ գլոբալ կառույցներ)…” ,- գրում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր  ”Պետության Վախճանը”  աշխատության մեջ` մեջբերելով  Ջոն Բերլոուին.

” … Իմ հայրենիքը կիբեռտարածությունն է, գիտակցության նոր տունը։ Մեր աշխարհը միաժամանակ և՛ ամենուր է, և՛ ոչ մի տեղ, բայց ոչ այնտեղ, որտեղ ապրում են մեր մարմինները։ Մենք կիբեռտարածությունում կարարենք գիտակցության քաղաքակրթություն :”

 

Այսպես, ուրեմն. կիբերմարդ,  գոլեմ***, որին տերը, կամ ցանցը կարող է  ապաակտիվացնել  ցանկացած պահի…

”Ապրանքները, ծառայությունները, կառավարման ձևերն ու մեթոդները

պետք է համապատասխանեն ոչ թե ազգային ինստիտուտների, (ընդգծ.` Լ.Հ.-ի), այլ համընդգրկուն գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից

մշակվող և հաստատվող չափանիշներին։ (…)  Այսպիսով, ժամանակակից փոխակերպումները կասկածի տակ են դնում պետականության հիմքերը։” , – եզրակացություն է անում նախկին վարչապետը` Հայաստանը կրկին    ”էքսպերիմենտի” առարկա  դարձնելով: Արատավոր համակարգը, փաստորեն,  բացարձակ նույնությամբ  վերարտադրվում է բոլոր  մակարդակներում` վերպետական կորպորացիաներից մինչև պետական  մարմիններ ու իշխանություն, իսկ  ներսում արդեն` ավելի փոքր մասշտաբով, լոկալ

” կորոպորացիաների ” տեսքով, որոնք նմանապես` ազգային պատկանելության խնդիր չունեն:

Իսկ մենք` ազգ-ժողովուրդս… Միթե այնչափ  ծույլ,  մտազուրկ, անգաղափար, ստրուկ ու լալկան ենք դարձել. գենային  խեղաթյուրումների  և ուծացման հետևանքով այնչափ   ժողովրդագրականաղետի ենք ենթարկվել, որ այլևս անճանաչելի ենք …?

Կարծումեմ, խնդիրն այլէ և մեր սխալը  Ռուբեն Սևակի ահա այս մեկ տողում է ամփոփված.

 

  ” … ղեկին գլուխը կը նստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերած, է՛ն անպէտ ծնունդները։”
Գոյություն ունի 80/20 օրենքը, ըստ որի, օրինակ, տան  աղբի ութսուն տոկոսը ամենաբանուկ քսան տոկոսից է գոյանում:
Ղեկավարություն ստանձնած քսան տոկոսը մնացած ութսուն տոկոսի մանդատն է ստանձնում:  Հետևաբար, քսան տոկոսի  ճշգրիտ ընտրության հարցն ամենահրատապն է , քանի որ այս հարցում արված սխալն արատավոր շրջանի է հանգեցնում. վատ կառավարիչը վատ օրինակ է ծառայում…
Ահա այսպես է  ազգը որակազրկվում:

* Աղբյուր` ԱննաԲեգլարյան;Ежедневная электронная газета «Национальная Идея»

 http://www.yerkramas.org/2012/06/25/masonyosvaivayutarmeniyu/

** ԱղբյուրNemesis. by Ioasif Kassesian. September 2001. pp. 64-66.

http://www.grecoreport.com/the_young_turks_who_were_they.htm

 *** Հրեական բանահյուսությունում գոլեմը  դա մոգի կողմից շնչավորված բիոմեքենան է, որն իր արարչի կամքն է կատարում և կարող է նրա կողմից միայն ապաակտիվացվել:

Share Button

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *

Media Partner