Երեք Հայ Գործարար Ներառուած է Աշխարհի Ամենահարուստներու Ցանկին Մէջ

Forbes հեղինակաւոր ամսագիրը Երկուշաբթի հրապարակած է տոլարային միլիառատէրերու ամենամեայ համաշխարհային ցուցակը:
Newsarmenia.am-ի հաղորդմամբ` ցուցակին մէջ ներառուած է ռուսաստանաբնակ երեք հայ գործարար: «Մագնիտ» մանրածախ առեւտուրի ցանցի հիմնական բաժնետէր եւ գլխաւոր տնօրէն Սերգէյ Գալիցկին (Յարութիւնեան) 6,9 միլիառ տոլար ունեցուածքով գրաւած է 212–րդ տեղը: «Տաշիր» ընկերութիւններու խումբի նախագահ եւ հիմնադիր Սամուէլ Կարապետեան 566–րդն է: Անոր ունեցուածքը կը գնահատուի 3,5 միլիառ տոլար: «Ռոսգոսստրախ» ընկերութեան նախագահ Դանիլ Խաչատուրով 2 միլիառ տոլարով զբաղեցուցած է 1066 տեղը:
Աշխարհի ամենահարուստ մարդոց մէջ 31–րդ վարկանիշը չորրորդ անգամ գլխաւորած է Microsoft–ի հիմնադիր Պիլ Կէյթս: Անոր ունեցուածքը աւելցած է` 75 միլիառ տոլարէն հասնելով 86 միլիառ տոլարի: Երկրորդը Berkshire Hathaway–ի ղեկավար Ուորէն Պաֆեթն է, որուն ունեցուածքը կը գնահատուի 75,6 միլիառ տոլար: Amazon–ի հիմնադիր Ճեֆ Պեզոս 5–րդ տեղէն տեղափոխուած է 3–րդ: Անոր ունեցուածքը գնահատուած է 72,8 միլիառ տոլար:
Forbes–ի ցուցակին մէջ առաջին անգամ միլիառատէրերու թիւը գերազանցած է երկու հազարը` կազմելով 2043 մարդ: Երկրագունդի ամենահարուստ մարդոց ընդհանուր ունեցուածքը աւելցած է 18 տոկոսով` հասնելով 7,67 թրիլիոն տոլարի:
Deja un comentario
NOTICIAS
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
11.01.2019
En la Argentina y en Armenia Reconocimiento al trabajo del Dr. Roberto
-
11.01.2019
Propulsor del reconocimiento del genocidio armenio en su país Con el
-
11.01.2019
Señora Nadya Kaspar de Ekserciyan, “Personalidad del año 2018 de las
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
16.11.2018
ARA KHATCHADOURIAN VISITE MESROBIAN
-
27.10.2018
No aprobó las enmiendas al Código Electoral
-
27.10.2018
Jean Almouhian, con un lugar propio en Armenia
-
27.10.2018
La visita de los jóvenes atletas olímpicos armenios a nuestras

