Ս. Աստուածածնի Վերափոխման տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 16-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Աստուածածնի Վերափոխման բերկրառատ տօնը: Միածնաէջ Մայր Տաճարում, մասնակցութեամբ Մայր Աթոռի միաբանների, բարերարների և ուխտաւոր հաւատացեալների, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:
Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով տօնի խորհրդին, ընդգծեց, որ սերը, հնազանդութիւնը, հեզութիւնը եւ խոնարհութիւնն այն առաքինութիւններն են, որոնք փոխել են, փոխում են եւ պիտի փոխեն այս աշխարհը` դարձնելով այն առաւել բարի եւ օրհնաբեր:
«Եւ այսօր մենք էլ` որպես Նրա աշակերտները, խօսք ենք լսում մեր Տիրոջից, որ ասում է. «Ահա քո Մայրը»: Սրբացնող եւ սրբարար այս խորանից տեսնում եմ այս աստուածակառոյց տաճարը` լեցուն բազում մայրերով, որոնց հաւատարմութեան, սրբութեան, հեզութեան, խոնարհութեան եւ հնազանդութեան օրինակն Աստուածամայր Ս. Կոյսն է: Մեզ համար մայր է ոչ միայն Ս. Աստուածածինը, այլեւ այն սուրբ երկիրը, որտեղ մենք ապրում ենք եւ որից ուժ, եռանդ ու հոգի ենք ստանում: Մայր է մեզ համար այն եկեղեցին, որի Ս. Աւազանից ծնվելով` անդամագրւում ենք Քրիստոսի Եկեղեցուն: Մայր է նաեւ Միածնաէջ այս Տաճարը, որի Աւագ Ս. Խորանը Տիրամօրն է նուիրուած: Սուրբ Կոյսի կեանքի օրերը դեռեւս նոր էին սկսվել, երբ ընծայուեց տաճարին, նոր էր Նա ճաշակել դեռատութեան քաղցրութիւնը, երբ դրան փոխարինեց մայրութեան բերկրանքին սպասելու օրհնաբեր աւետիսը: Այսօր, սիրելինե՛ր, Աստուածամայրը մեզ հետ չէ, այլ Նրա կենդանի օրինակն է մեզ հետ, եւ Նրա բարեխօսութիւնը` որպես բոլոր քրիստոնեաների մայր»,- նշեց Մուշեղ Սրբազանը:
Հաւարտ սրբազան արարողութեան, Ս. Տրդատի բաց խորանում կատարուեց «Խաղողօրհնեքի» հանդիսաւոր կարգը, որի ժամանակ շարականի երգեցողութիւնից յետոյ ընթերցուեց օրուայ խորհուրդն ամփոփող աւետարանական հատուածը, ապա Ս. Ներսէս Շնորհալու «Խաղողի օրհնութեան» աղօթքը:
Արարողութիւնից յետոյ խաղողի օրհնուած ողկոյզները բաժանուեցին հաւատացեալներին:
Deja un comentario
NOTICIAS
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
11.01.2019
En la Argentina y en Armenia Reconocimiento al trabajo del Dr. Roberto
-
11.01.2019
Propulsor del reconocimiento del genocidio armenio en su país Con el
-
11.01.2019
Señora Nadya Kaspar de Ekserciyan, “Personalidad del año 2018 de las
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
16.11.2018
ARA KHATCHADOURIAN VISITE MESROBIAN
-
27.10.2018
No aprobó las enmiendas al Código Electoral
-
27.10.2018
Jean Almouhian, con un lugar propio en Armenia
-
27.10.2018
La visita de los jóvenes atletas olímpicos armenios a nuestras

