Ավարտվեց «Արի տուն» ծրագրի ևս մեկ փուլ
Հուլիսի 17-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի փոխմարզպետը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:
Ողջունելով «Արի տուն» ծրագրի մասնակիցներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուզում եմ հավատալ, որ այս 14 օրը ձեզ համար անմոռաց դարձան: Դուք տեսաք Հայաստանը, սիրեցիք այն: Սիրեցիք ձեր ընկերներին, և ձեր ընկերությունը երկար կշարունակվի: Յուրաքանչյուր հայի համար աշխարհի ամենալավ լեզուն հայերենն է, դուք մի՛շտ խոսեք հայերեն: Մենք ձեզ ասում ենք ցտեսություն, այսինքն՝ հրաժեշտ ենք տալիս՝նորից ձեզ տեսնելու ցանկությամբ: մենք ձեզ սիրում ենք, սպասում ենք, հավատում ենք, և ուզում ենք, որ ձեր դպրոցում լինեք առաջինը: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը»: Նախարարը հորդորեց հավատարիմ մնալ ազգային արժեքներին, պահպանել մայրենին, բնակության երկրում լինել արժանապատիվ քաղաքացի և բարձր պահել հայի պատիվը:
Օրհնության խոսք ասեց Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:
Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունեցին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը և «Հայաստանի ձայնը» առաջին մրցույթի հաղթող Մերի (Մաշա) Մնջոյանը:
Նշենք, որ ծրագրի 3-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 150 երիտասարդ աշխարհի 17 երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Բելգիայից, Չեխիայից, Իտալիայից, Լեհաստանից, Չինաստանից, Լիբանանից, Թայլանդից, Սիրիայից:
Deja un comentario
NOTICIAS
-
12.03.2019
Setrak Kurejian
-
16.01.2019
Անժամանցելի Սարուխանը Այսօր
-
11.01.2019
En la Argentina y en Armenia Reconocimiento al trabajo del Dr. Roberto
-
11.01.2019
Propulsor del reconocimiento del genocidio armenio en su país Con el
-
11.01.2019
Señora Nadya Kaspar de Ekserciyan, “Personalidad del año 2018 de las
-
05.12.2018
Ալեքսանտր Սարուխան Ծննդեան 120 Ամեակ
-
16.11.2018
ARA KHATCHADOURIAN VISITE MESROBIAN
-
27.10.2018
No aprobó las enmiendas al Código Electoral
-
27.10.2018
Jean Almouhian, con un lugar propio en Armenia
-
27.10.2018
La visita de los jóvenes atletas olímpicos armenios a nuestras

